Air Cairo ավիաընկերությունը մինչև ապրիլի 19-ը դադարեցնում է Երևան-Շարմ Էլ Շեյխ թռիչքները և հակառակ ուղղությամբ։ Դա պայմանավորված է կորոնավիրուսի տարածմամաբ և Հայաստանում հայտարարված արտակարգ դրությամբ։ Այս մասին ասվում է ավիաընկերության ֆեյսբուքյան էջում։

Հաշվի առնելով Եգիպտոսի կառավարության որոշումը՝ մարտի 19-31-ն իր օդային տարածքը փակելու մասին՝ ՀՀ-ում ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչ «Անռիվա-Տուր»-ը և Air Cairo ավիաընկերությունը որոշել են մարտի 19-ին կատարել վերջին չվերթը՝ ՀՀ տեղափոխելով այն ուղևորներին, որոնք մեկնել էին ավիաընկերությամբ։

Մարտի 22-ից ապրիլի 19-ը ընկած ժամանակահատվածում ըստ նախատեսված չվացուցակի թռիչքների հետաձգման համար ավիաընկերությունը բոլոր տուրիստական կազմակերպություններին և ուղևորներին ընձեռել է «բաց ամսաթվով» նոր ամրագրումներ կատարելու հնարավորություն մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ՝ ավիաընկերությանը փաստացի վճարված գումարի սահմաններում»,- նշված է հաղորդագրության մեջ։