Այս պահին ունենք կորոնավիրուսի հաստատված 64 դեպք
Մարտի 17-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում ՀՀ-ում հաստատվել է ևս 12 դեպք, որոնցից 6-ը փոխկապակցված են Էջմիածնի հետ, իսկ մյուս 6-ը` արտադրամասի:
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը նշում է, որ նրանք ի սկզբանե եղել են մեկուսացված: Գրում է ՊարԱրմենիան-ը։
«Հանրագումարով՝ այս պահին ունենք հաստատված 64 դեպք, որոնցից 1-ն առողջացել է»,- գրել է նա:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում