Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել Լոնդոնում միջազգային վարկանիշային մրցաշարում։

Նա 52 կգ քաշային կարգում հաղթել է Իսրայելը ներկայացնող Դավիթ Ալավերդյանին։

Մարզիկն օլիմպիական ուղեգիր նվաճած հայաստանցի 4-րդ մասնակիցն է։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվականը։

Հաղթանակ է տարել նաև Արման Դարչինյանը (75 կգ)։