Կորոնավիրուսի պատճառով Ստամբուլի քաղաքապետարանն ախտահանման աշխատանքներ են տարել Ստամբուլի Յեշիլքյոյ թաղամասի հայկական Սբ Ստեփանոս եկեղեցում։ Այս մասին գրում է Էրմենիհաբեր-ը։

Եկեղեցու հոգաբարձուների խորհրդի անդամ Էրոլ Չընարը նշել է, որ շատ են անհանգստանում եկեղեցի այցելող բազմաթիվ մեծահասակների համար։

Չընարը հայտնել է նաև, որ 4 ամիս անընդմեջ սեփական միջոցներով ախտահանում են եկեղեցին։