ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բոլոր այն ԶԼՄ-ները և անձինք, որոնք կորոնավիրուսի վերաբերյալ պաշտոնականից տարբերվող տեղեկատվություն կտարածեն, կենթարկվեն պատասխանատվության․

«Պաշտոնական տեղեկատվությունը 100%-ով համապատասխանում է իրականությանը, և այս ընթացքում, մենք, կներեք արտահայտությանս համար, փռշտոցի մակարդակի ինֆորմացիան կիսել ենք հասարակության հետ։ Դա արել ենք հատուկ այն նպատակով, որ վստահություն լինի և մարդիկ պաշտոնական լուրերին հավատան։ Միակ հավաստի աղբյուրը կարող է լինել կառավարությունը», - նշել է նա։