Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը ներկայանում է նոր նախաձեռնությամբ՝ պայմանավորված կառավարության կողմից հայտարարված արտակարգ դրությամբ․

«Հարգելի բարեկամ,

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանն առաջիկա տասնօրյակի ընթացքում համացանցային հարթակներում կներկայանա մի շարք հետաքրքիր նախաձեռնություններով։ Մեր թանգարանի ֆեյսբուքի և ինստագրամի պաշտոնական էջերում կկազմակերպվեն վիկտորինաներ, կառաջարկվեն աբովյանական ստեղծագործությունների ընթերցումներ, կներկայացվեն տեսաֆիլմեր։ Ուրախ կլինենք ձեզ հետ կապը պահել նաև այս տարբերակով, ստանալ ձեր արձագանքները։ Մենք մեծապես կարևորում ենք ձեր առողջությունը և վստահ ենք, որ շատ շուտով նորանոր առիթներ կունենանք տարբեր ձեռնարկների ընթացքում ձեզ Աբովենց տանը տեսնելու։

Հարգանքով՝ Խ․ Աբովյանի տուն-թանգարան»