Ռուսաստանցի հայտնի երգիչ ռեփեր Բաստայի համերգը Երևանում հետաձգվել է։ Այդ մասին հայտնել է ինքը երաժիշտը՝ Instagram-ի իր էջում։ Համերգը կայանալու էր Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, մայիսի 3-ին։

Բաստան տեղեկացրել է, որ այն կտեղափոխվի հոկտեմբերի 18-ի։ Համերգի կազմակերպիչների էջում հետաձգման մասին որևէ տեղեկություն դեռ չկա։

Նշենք, որ սա ռեփերի առաջին համերգն է Հայաստանում: