Իտալիայի առաջնության 26-րդ տուրի խաղում «Նապոլին» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Կալյարիի» հետ և առավելության հասավ մեծ հաշվով:

«Նապոլին» 69 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մեկ հանդիպում քիչ անցկացրած «Յուվենտուսը» հետ է 4 միավոր: «Կալյարին» 25 միավորով 14-րդ տեղում է:

Իտալիայի առաջնություն, 26-րդ տուր

«Կալյարի» - «Նապոլի»՝ 0:5

Խոսե Կալյեխոն, 29, Դրիս Մերտենս, 42, Մարեկ Համշիկ, 61, Լորենցո Ինսինյե, 72, 11մ, Մարիո Ռուի, 90