Էջմիածնից Աշտարակ գնացող ճանապարհին ժամը 13- ի դրությամբ բարձր ջերմություն ունեցողի դեպք չէր արձանագրվել։

Այն քաղաքացիները, որոնց մոտ գրանցվում էր 37- ից բարձր ջերմություն, հերթապահություն իրականացնող բժիշկներն ու ոստիկաններն իջեցնում էին ավտոմեքենայից և 5 րոպե անց կրկին ջերմաչափում։ Ոմանց մոտ բարձր ջերմություն էր ցույց տալիս ավտոմեքենայի ներսի տաք օդը։ Այս մասին գրում է «Հետք»-ը։

Աղբյուրում նշվում է նաև, որ քաղաքացիները որևէ առարկություն չեն ներկայացնում։ Նրանք նույնիսկ ճանապարհին հերթապահություն իրականացնող բժիշկներից էին դիմակ խնդրում։ Սակայն, բժիշկների մոտ ավել դիմակներ չկան։

Քաղաքացիներից մեկն առաջարկել է, որ անցակետերում անվճար դիմակներ բաժանեն այն քաղաքացիներին, ովքեր չունեն։