ՈւԵՖԱ-ն 1 տարով հետաձգել է հունիսի 12-ից հուլիսի 12-ը կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Խաղերը պետք է անցկացվեին 12 քաղաքում՝ Սանկտ Պետերբուրգում, Լոնդոնում, Մյունխենում, Բաքվում, Հռոմում, Բուխարեսթում, Դուբլինում, Կոպենհագենում, Բիլբաոյում, Գլազգոյում, Բուդապեշտում և Ամստերդամում։

Ավելի վաղ կորոնավիրուսի պատճառով կասեցվել էին Անգլիայի, Իտալիայի, Իսպանիայի, Գերմանիայի ու մի շարք այլ երկրների այաջնություններ, ինչպես նաև Չեմպիոնների ու Եվրոպայի լիգայի խաղերը։