Ամերիաբանկը տեղեկացնում է՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված, հետաձգվում է Բանկի և «Վելվիո» ընկերության կողմից համատեղ իրականացվող Yerevan Ride հեծանիվների գովազդային արշավի վիճակախաղի անցկացման ժամկետը: Խաղարկության անցկացման վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ:

Նախքան խաղարկությունը Սմարթ հաշիվ բացած բոլոր նոր հաճախորդները կմասնակցեն վիճակահանությանը, որի արդյունքում կհաղթի երեք հաջողակ` ստանալով Yerevan Ride հավելվածի տարեկան անդամակցություն:

Գովազդային վիճակախաղի, ինչպես նաև արշավի ամբողջական պայմաններին կարելի է ծանոթանալ հղմամբ։