Երևանի պետական համալսարանի ռեկտորի ընտրությունն անորոշ ժամկետով հետաձգվում է, հայտնել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը։ Այս մասին գրում է «Հետք»-ը։

Ընտրությունների անցկացման նոր ժամկետ կնշանակվի Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ռեժիմի վերացումից հետո։

Հոգաբարձուների խորհրդի անդամներին մարտի 17-ի առավոտյան համապատասխան գրություն է ուղարկվել: