Փետրվարի 27-ին Պեկինի իշխանությունները առաջին անգամ տագնապի դեղին մակարդակ են հայտարարել Չինաստանի մայրաքաղաքում օդի որակի կտրուկ փոխվելու պատճառով: Մայրաքաղաքում աղտետման հետևանքում խիտ ծխամշուշ է առաջացել, որի հետևանքում մարդիկ խուսափում են տանից դուրս գալու։

Իշխանությունների տվյալներով՝ աղտոտման բարձր մակարդակ է արձանագրվել փետրվարի 26-ի երեկոյան, դա, մասնավորապես, կապված է օդի ջերմաստիճանի կտրուկ և անսպասելի բարձրացման հետ:

Էկոլոգիական իրադրության վատթարանալու պատճառով իշխանությունները կարգադրել են չեղյալ հայտարարել մանկապարտեզների սաների և դպրոցականների, տարեց հասակի մարդկանց համար նախատեսված բոլոր միջոցառումները բաց օդում: Որոշ մանկապարտեզներ անգամ ժամանակավորապես փակվել են։