Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Կառավարության կողմից ՀՀ-ում արտակարգ դրության սահմանումը մեծ խնդիր է դարձել աշխատող անձանց համար, ովքեր մեկ ամիս պետք է տանն անցկացնեն և ովքեր ունեն բանկերում վարկեր և վարկի ամսեկան մարումներ։ Կառավարության ղեկավարը՝ հանգստացնելով քաղաքացիներին, հայտարարում է Հայաստանում ֆինանսական կառույցների կայունության մասին։

«Հետք»-ը ամփոփ ներկայացրել է իրավիճակով պայմանավորված՝ վարկեր ունեցող ֆիզիկական անձանց որոշակի արտոնություններ տրամադրած և չտրամադրած բանկերի ամբողջական ցանկը։

Ներկայացնում ենք այն բանկերի ցանկը, որոնք որոշակի զիջումների են գնացել․

«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկը մարտի 16-ից մինչև մայիսի 30-ը ներառյալ չվճարված վարկերի նկատմամբ տույժ-տուգանքներ չի կիրառի,

«Ամերիաբանկ»-ը մարտի 13-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ վարկային արձակուրդ կտա,

«Արարատբանկ»-ն ըստ ցանկության, մարտի 16-ից՝ երկու ամիս ժամկետով վարկային արձակուրդ կտա,

«Արդշինբանկը»-ը քաղաքացիների վարկերի նկատմամբ մինչև մայիսի 15-ը տույժ-տուգանքներ չի կիրառի, իսկ բիզնեսի համար՝ անհատական մոտեցում կցուցաբերի,

«Արցախբանկ»-ը մինչև մայիսի 1-ը տույժ-տուգանքներ վարկերի նկատմամբ չի կիրառի,

«Բիբլոսբանկ»-ը մինչև մայիսի 16-ն է վարկային արձակուրդ կտրամադրի,

«Ինեկոբանկ»-ը մինչև ապրիլի 30-ը ժամկետանց վարկերի նկատմամբ տույժեր չի կիրառի,

«Հայբիզնեսբանկ»-ը մինչև մայիսի 30-ը հետաձգել է ֆիզիկական անձանց վարկերի հերթական մարումները,

«Հայէկոնոմբանկ»-ը մինչև մայիսի 17-ը տույժեր չի կիրառի, բայց հորդորում է եկամուտ ունեցողներին կատարել վարկային պարտավորությունները,

«Յունիբանկ»-ը վարկերի մարման ազատ գրաֆիկ է սահմանել մինչև ապրիլի 14-ը,

«Էվոկաբանկ»-ը մինչև մայիսի 17-ը վարկային արձակուրդ է տվել,

«Կոնվերսբանկ»-ը հնարավորություն է տվել իր հաճախորդներին անհրաժեշտության դեպքում մինչև մայիսի 15-ը հետաձգել վարկերի մարումը։

Բանկերը, որտեղ որևէ փոփոխություն չի կատարվել․

«ՎՏԲ», «Մելաթ», «Էյչ Էս Բի Սի», «Արմսվիսբանկ», «ԱյԴի բանկ»