Հունվարի 11-ին ՀՀ Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 1963թ. ծնված Գ.Ե-ն, վարելով «ԿԱՄԱԶ-53122» նավթատար ավտոմեքենան, Մարտակերտ-Վարդենիս ավտոճանապարհի 75-րդ կիլոմետրին վթարի է ենթարկվել։

Փետրվարի 26-ին ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունից նյութեր են ստացվել ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին այն մասին, որ վերոնշյալ ավտովթարի հետևանքում Տրտու գետի մեջ է թափվել ընդհանուր չափով 19360 լիտր դիզվառելիք և բենզին։ Այդպիսով մեծ վնաս հասցնելով քաղաքին։ Համաձայն ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության տրամադրած տվյալների բուսական և կենդանական աշխարհին հասցվել է 627 264 դրամի նյութական վնաս: