Կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին փակվող ուս.հաստատությունների ու թանգարանների հետ մեկտեղ աշխարհով մեկ դրանց փոխարեն օնլայն միջոցառումներ են կազմակերպվում՝ էքսկուրսիաներից ու դասախոսություններից մինչև համերգներ։

Տենդենցից անմասն չեն մնացել նաև հայերը․ օֆֆլայն գործող հարթակներն այս օրերին սկսել են օնլայն աշխատել։ «ՊանԱրմենիան»-ը ներկայացնում է օնլայն տեղափոխվող մշակութային ու կրթական միջոցառումների ցանկը։

The Basement

Դատարկ ակումբն Էլեկտրոնային երաժշտության սթրիմ է միացրել ֆեյսբուքյան իր էջում

Պատանի հանդիսատեսի թատրոն

Թատրոնը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ցուցադրել է իր «Փայտե մարդը» ներկայացումը

Օպերային թատրոն

Առցանց ցուցադրվել է Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» բալետը։ Տեխնիկական պատչառներով այն այժմ հասանելի չէ, բայց Օպերայում խոստացել են այն կրկին ցուցադրել հետևեք թարմացումներին թատրոնի էջում։