ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը հայտարարություն է արել, որում ասվում է, որ ԵԱՀԿ մոնիտորինգը դադարեցվում է։ Այս մասին ասվում է ԵԱՀԿ պաշտոնական կայք էջում։

Հայտարարության մեջ Կասպրշիկը նշում է, որ COVID-19-ի տարածումից հետո շարունակվող իրավիճակը հանգեցրել է միջազգային սահմանների փակմանը ողջ տարածաշրջանում, ճանապարհորդության սահմանափակումներ միջազգային և տեղական անձնակազմի համար, ինչպես նաև սահմանվել են սահմանափակումներ` դեմ առ դեմ շփումներից խուսափելու համար` վարակի ռիսկը նվազեցնելու համար:

«Հաշվի առնելով վերը նշվածը, և կողմերի հետ խորհրդակցելուց հետո, մոնիտորինգային դիտարկումները կդադարեցվեն՝ մինչև այդ սահմանափակումների վերացումը: Միևնույն ժամանակ, ես շարունակում եմ կապի մեջ լինել համապատասխան ռազմական իշխանությունների հետ»,-ասում է Կասպրշիկը: