Գործարար Վահրամ Միրաքյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստանի տնտեսության վրա տարիների ազդեցության, պետություն-գործարար հարաբերությունների հարցին

«Բիզնեսն անկախությունից հետո ավանդաբար Հայաստանում զարգացել է ի հեճուկս պետության: Պետությունը տուգանել է, կաշառք է վերցրել, սահմանափակել է, առհամարել է, խոստացել է ու խոստումը չի կատարել, հարկերն է հավաքել, մոնոպոլիաներ ու առավելություններ է տվել որոշ խաղացողների և այլն, բայց գերազանց մեծամասնությամբ չի օգնել ու բիզնեսն իքնուրույն է աշխատատեղեր ստեղծել ու գումար վաստակել, միաժամանակ պայքարելով պետության ստեղծած խնդիրների դեմ:

Վերջին շրջանում կառավարությունից կառավարություն պետությունն ավելի է դեմքով թեքվում դեպի բիզնես:

Էս կորոնավիրուսով սկսված տնտեսական ճգնաժամի արդյունքում բիզնեսի, տնտեսության համար դժվար ժամանակներ են սկսվել: Սա դեռ միայն ակիզբն է:

Հիմա իսկական պահն է ցույց տալու համար, որ արդեն խաղի կանոնները փոխվել են և բիզնեսի գլխավոր հենարանը պետությունն է: Ու հակառակը»: