Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մարտի 19-ից , ժամը 00:00-ից Ադրբեջանը փակում է Բաքու և Սումգայիթ քաղաքների, Ապշերոնի շրջանի մուտքն ու ելքը:

Այս բնակավայրեր մուտքը ու ելքը փակ կլինի մինչև մարտի 29-ը (նախնական): Կարող են մուտք ունենալ միայն տվյալ բնակավայրերի գրանցում ունեցողները, բեռնատարները, շտապ օգնության, ոստիկանության, հրշեջ ծառայության մեքենաները: Ադրբեջանում դադարեցվում է նաև ներքին երկաթուղային ուղևորափոխադրումը: Այսօր ժողովուրդին ուղերձով դիմել են Իլհամ Ալիևը և Մեհրիբան Ալիևան՝ կոչ անելով ժողովրդին՝ ցուցաբերել զգոնություն, քանի որ թևակոխում են փորձություններով շրջան»: