Փետրվարի 26-ին՝ Լոնդոնում երկար ժամանակ հետո առաջին անգամ ձյուն է տեղացել, ջերմաստիճանն իջել է մինչև -1 աստիճան: Մեծ Բրիտանիայում սաստիկ ցրտեր են և ձյան տեղումներ։ Լոնդոնում չի զգացվում, բայց երկրում, ըստ տարածաշրջանային ԶԼՄ-ների տվյալների, հարյուրավոր դպրոցներ են փակվել, քաղաքացիները սթրեսի մեջ են։

MET Office եղանակի ազգային գերատեսչության օդերևութաբանները ցուրտ օդային ճակատն անվանում են «Հրեշ արևելքից»:

Փետրվարի 27-ին գերատեսչությունն այսպես կոչված «նարնջագույն» նախազգուշացում (վտանգի երկրորդ աստիճան) է հրապարակել մի շարք տարածաշրջանների, այդ թվում՝ Անգլիայի արևմուտքի և հյուսիս-արեմուտքի, Լոնդոնի, հյուսիսարևելյան Անգլիայի, Շոտլանդիայի և Յորքշիրի համար: