ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լարսի անցակետում՝ վրացական և ռուսական կողմից, հարյուրավոր հայկական բեռներ են մնացել՝ մի քանի օր շարունակ տեղացող առատ ձյան պայմաններում: Ցրտի և սովի մատնված մեր վարորդների՝ Հայաստան ժամանումն այս պահին անհնար է: Բանկերը չեն աշխատում, ճանապարհները փակ են: Որոշ հատվածական լուծումներ ենք փորձում գտնել Վրաստանում մեր դեսպանի՝ Ռուբեն Սադոյանի օգնությամբ: Դեսպանը ծանր բեռի և պատասխանատվության տակ է:

Ուժ և կարողություն մեր բոլոր դիվանագետներին»: