Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտել է, որ ամենայն հավանականությամբ, ադրբեջանական հաքերները հայկական էջերի միջոցով միտումնավոր ապատեղեկատվություն են տարածում հայկական խմբերում։

«Խնդրում եմ խուճապ հարուցող և ապատեղեկատվություն տարածող նմանատիպ գրառումներ նկատելիս տեղեկացնել խմբի ադմիններին և, իհարկե, ակտիվ հակամեկնաբանել...

Հետևեք պաշտոնական լրահոսին, մի տրվեք սադրանքներին... մեր զինվորները պինդ են ու առողջ»,- ասվում է գրառման մեջ։