ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը Կառավարույթան նիստի ժամանակ հայտնել է, որ ՀՀ-ն կորոնավիրուսի կանխարգելիչ նոր գործիք ունի, որը թույլ կտա քաղաքացուն` հարցերի պատասխանելով, իր տեղը և հեռախոսահամարը նշելով, ինֆորմացիա տրամադրել առողջական վիճակի մասին:

Նա նաև նշելել է, որ mobile-հավելվածը տրամադրել են իրանցի գործընկերները:

«ԱՀԿ հարցաշարի հիման վրա մարդը կկարողանա հասկանալ՝ ունի խնդիր, թե՝ ոչ: Եթե նա ունի խնդիր, հավելվածն ասելու է՝ ինչ է պետք անել, ում հետ կապվել»,- հայտնել է Ավինյանը:

Նա նշել է, որ պարետատան որոշմամբ պետական բոլոր հնարավոր կառույցներում դիմումներն արդեն ընդունվում են թվային տարբերակով և օգտագործվում թվային գործիքներ: Ավինյանը կոչ է արել արտակարգ իրավիճակի և շփումների սահմանափակման պայմաններում օգտվել հենց թվային գործիքներից: