Գյումրիում մարտի 5-ին մոր ընկերոջ կողմից ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա վիճակն արդեն կայուն է, կարողանում է խոսել։ Այս մասին հայտնել է Սբ Աստվածամայր ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։ Գրում է «ՊանԱրմենիան»-ը։

«Երեխան շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում։ Ձախ ոտքը և ձեռքը, որ չէր կարողանում շարժել, սկսել է աննշան շարժել»,- ասաց նա:

Դերձյանը հայնտել է նաև, որ երեխայի հետ շարունակում են աշխատել ԲԿ-ի հոգեբանները։