Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց լուծարել «02 շաբաթաթերթ» փակ բաժնետիրական ընկերությունը։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «կառավարության կողմից տարվող տնտեսական, սոցիալական և բյուջետային քաղաքականությանը համահունչ պետական կառավարման յուրաքանչյուր մարմին պետք է իրականացնի բացառապես իր նպատակներին համապատասխանող և դրանից բխող գործառույթներ: Ըստ այդմ՝ որոշվել է դադարեցնել Ոստիկանության գործունեության բնագավառին ոչ բնորոշ գործառույթներ իրականացնող կազմակերպության գործունեությունը»։

Նշենք, որ ՀՀ ոստիկանության «02 շաբաթաթերթ» ՓԲԸ-ն ստեղծվել է ոստիկանության պետի 2000թ-ի մարտի 6-ի հրամանով։