Ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 19.03.20թ. ժամը 14:30-ին մուտքերը կազմել են 100 մլն դրամ, ընդհանուր քանակը 650 վճարում:

Նշենք, որ մարտի 18-ին հաշվեհամարի մուտքերը կազմում էին մոտ 50մլն դրամ։ Աշխարհը աչալուրջ հետևում է տարածված կորոնավիրուսով պայմանավորված տիրող իրավիճակին, մտահոգ են և սրտակից, պատրաստ օգնելու։ Այդ է վկայում այսօրվա դրությամբ վիրուսի կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար բացված հաշվեհամարին փոխանցվող գումարի չափը։