Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտնել է, որ երկրում կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրության պայմաններում տնտեսվարողներին, փոքր ու միջին ձեռնարկություններին հարկային արտոնություններ, հետաձգումներ չեն տրամադրվի՝ լինելու է օժանդակություն։

Կառավարութան որոշմամբ, ՀՀ տնտեսությանը տրամադրվելիք գումարի մի մասը լինելու է որպես հասցեական օժանդակություն ՓՄՁ-ներին, հատկապես՝ թիրախային այն ոլորտներում, որոնք են զբոսաշրջությունը, հյուրանոցնային բիզնեսը, հանրային սննդի օբյեկտները, որոնք առավել շատ են տուժում։

Օժանդակությունը լինելու է անտոկոս փոխառությունների, սուբսիդավորման, փոխառությունների համաֆինանսավորման, վերաֆինանսավորման, սոցիալական օժանդակությունների տեսքով։ Հնարավոր է կառավարությունը կարողանա ներգրավել գումարներ և որպես ներդրումային օժանդակություն տրամադրվել բիզնեսին։

Անանյանը հայտնել է նաև, որ ապրանքաշրջանառությունը նվազել է, ՀԴՄ կտրոնների քանակը՝ ևս, քանի որ հանրային սննդի ոլորտի մեծ մասը չի գործում։ Առևտրում վերջին օրերի փոփոխությունները դեռ էական չեն՝ դրանք, հավանաբար, առջևում են։

Նա նշել է, որ հարկային վարչարարությունն իրականացվում է նույն ծավալով, նույն խստությամբ։