Աջարաբեթը, ստեղծված իրավիճակին ընդառաջ, որոշում է կայացրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված գանձապետական հաշվին փոխանցել 50 մլն դրամ։ Նշված գումարն ընկերությունը տրամադրել է իր հետագա ակցիաների համար նախատեսված բյուջեից։

Բացի այդ, ընկերությունն իր ամբողջ գովազդային արշավն ուղղել է COVID-19-ի կանխարգելմանը և տարածմանը` ստեղծելով կայք էջ, որտեղ կարելի է գտնել օգտակար խորհուրդներ՝ վարակի տարածման վերաբերյալ։

Ընկերությունը նաև համընդհանուր սոցիալական պատասխանատվության որոշում է կայացրել մարտի 16-ից անցնել հեռահար աշխատանքի, սակայն դրամարկղերը, live-չատը և առցանց աջակցության ծառայությունը գործում են բնականոն կերպով և հասանելի են բոլոր գործարքների համար։

Աջարաբեթն այս ամբողջ ընթացքում ախտահանման միջոցառումներ է իրականացրել գլխամասային գրասենյակում և բոլոր մասնաճյուղերում։