Հայաստանից դիմակների, բժշկական սպիրտի ու մի շարք այլ ապրանքների արտահանումը ժամանակավորապես սահմանափակվել է, հայտնել է պարետ Տիգրան Ավինյանը։ Ամբողջական ցանկը հասանելի է կառավարության պաշտոնական կայք էջում։

Վերոնշյալ արտադրատեսակների արտահանումը կարող է թույլատրվել Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը։

Որոշումը տարածվում է ինչպես այն արտահանումների վրա, որոնք մինչև այս որոշման ուժի մեջ մտնելը գտնվում են մաքսային ձևակերպման փուլում, այնպես էլ փաստացի արտահանման ենթակա ապրանքների վրա: