Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալությունը (JAXA) փետրվարի 27-ին փորձնական արձակել է H2A ծանր հրթիռը՝ Optical 6 նորագույն կառավարական հետախուզական արբանյակով: Արբանյակի մշակող ընկերության՝ Mitsubishi Electric Corporation-ի տվյալներով՝ արձակումից 20 րոպե անց այն բարեհաջող դուրս է բերվել ուղեծիր: Optical 6-ն իրենից ներկայացնում է ճապոնական հետախուզական արբանյակների երրորդ սերնդի ներկայացուցիչ: Այն կկառավարի, ինչպես նաև տվյալներ կստանա Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը:

Արբանյակի վերաբերյալ որևէ ճշգրիտ տեղեկություն չկա, քանի որ դրա աշխատանքն առնչվում է ազգային անվտանգության հետ. մասնավորապես, ենթադրվում է, որ այն կզբաղվի ԿԺԴՀ-ի գործունեության հետ կապված հետախուզական տվյալների հավաքմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: