ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նրա փոխանցմամբ՝ ԵԱՏՄ երկրների միջև քննարկումների արդյունքում որոշվել է, որ որոշ անուն ապրանքներ առանց մաքսատուրքերի կներկրվեն Հայաստան:

«Դրանք վերաբերում են գրեթե բոլոր բժշկական ապրանքներին, որոնք կներկրվեն առանց մաքսատուրքերի: Այս որոշումն առավել հասանելի կդարձնի նշված անուն ապրանքները»,- ասել է նախարարը:

Որոշումը կայացվել է վեց ամսով, թեև չի բացառվում, որ այն կարող է երկարաձգվել:

Անդրադառնալով համաշխարհային տնտեսության վրա կորոնավիրուսի թողած տնտեսական ազդեցությանը նախարարը նշեց, որ հայտնի չէ,թե ինչպիսի ազդեցություն այն կթողնի:
Կարևորն այն է, որ կառավարությունները քննարկում են միջոցները համախմբելու և ճգնաժամը հաղթահարելու համար: Կարևոր է, թե ինչպես պետք է արձագանքնել տնտեսական խնդիրները հաղթահարելու հարցին:Նոր մոտեցումների կարիք կա և մենք պետք է լինենք շատ ավելի կարգապահ այս հարցում: Հաջորդ կարևոր ուղղությունն այն է, թե ինչպիսին պետք է լինեն կազմակերպությունների առաջիկա զարգացման պլանները: Հայաստանի մրցակցային առավելությունն այն է, որպեսի նոր իրավիճակում ավելի հասկացվեն և բիզնեսները զգան ՀՀ կառավարության աջակցությունը: Մենք անելու ենք առավելագույնը»,- ընդգծել է Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ քննարկումները շարունակվում են և Հայաստանի, և միջազգային կազմակերպությունների հետ՝ ընդհանուր լուծումներ գտնելու մասով: