«Էյչ-Էս-Բի-Սի»-ի բանկը հայտարարել է վարկային արձակուրդ
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն նույնպես հայտարարել է վարկային արձակուրդ՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված։
Բանկը կաջակցի հաճախորդներին հնարավոր ֆինանսական դժվարությունների հաղթահարման հարցում։ Մարտի 13-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ պարտավորության պայմանագրով սահմանված ժամանակացույցով վճարումներ չկատարելու դեպքում չեն կիրառվի պայմանագրով սահմանված տուգանքները։
Նույն ժամանակահատվածում անհատ հաճախորդների կողմից պարտավորության պայմանագրով սահմանված վճարման պարտավորության չկատարումը չի համարվի ժամկետանց, այդ թվում՝ տեղեկատվությունը ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրի և ԱՔՌԱ վարկային բյուրո տրամադրման առումով։
Հիշեցնենք, որ «Հետք»-ը մարտի 17-ին հրապարակել էր վարկային արձակուրդ տված և չտված բանկերի ցանկը։ Հոդվածից հետո վարկային արձակուրդ չտրամադրած բանկերը, այդ թվում «ԱյԴի» բանկը, «Մելլաթ» բանկը, «ՎՏԲ» բանկը, «Արմսվիսբանկը» հաջորդաբար հայտարարել են վարկ ունեցող իրենց հաճախորդներին աջակցելու մասին, որոնք զրկվել են եկամուտից։