Մարտի 20-ին կայանալու է Wizz Air ավիաընկերության պլանավորված առաջին չվերթը Վիեննա- Երևան-Վիեննա ուղղությամբ: «Վիեննա-Շվեխատ» օդանավակայանից չվերթը կմեկնարկի Վիեննայի ժամանակով ժամը 13:55-ին և Երևան կժամանի տեղական ժամանակով 20:25-ին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Քաղաքացիական ավիացիայից։

«Տոմսերի առկայության վերաբերյալ խնդրում ենք կապ հաստատել ավիաընկերության հետ (կայքէջ, կամ ավիաընկերության բջջային հավելվածով)»,- ասվում է գրառման մեջ։

Համաձայն ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ցանկի` ներքոնշյալ 16 պետությունից ժամանող օտարերկրացիների մուտքն արգելվում է Հայաստանի Հանրապետություն։

1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

2. Իրանի Իսլամական Հանրապետություն

3. Հարավային Կորեա

4. Ճապոնիա

5. Իտալիա

6. Իսպանիա

7. Ֆրանսիա

8. Գերմանիա

9. Շվեյցարիա

10. Դանիա

11. Ավստրիա

12. Բելգիա

13. Նորվեգիա

14. Շվեդիա

15. Նիդերլանդներ

16. Միացյալ Թագավորություն