Վաշինգտոնը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի մեկ ամսվա ընթացքում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը՝ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում ունեցած ելույթի ժամանակ։

«Դուք կարող եք սպասել, որ պատժամիջոցները կսահմանվեն առաջիկա 30 օրում: Մենք կիրառում ենք ինչպես գոյություն ունեցող, այնպես էլ ստեղծում նորերը»,- հստակեցրել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության ղեկավարը: Փետրվարի 23-ին Մնուչինը հայտարարել էր, որ իր գերատեսչությունն աշխատում է պատժամիջոցների մշակման վրա:

Նա նաև հավելել էր, որ նախարարությունը Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ համատեղ աշխատում է Ռուսաստանի 13 քաղաքացիների վերաբերող սահմանափակումների վրա, որոնց մեղադրել են ամերիկյան ընտրություններին միջամտելու փորձի մեջ: