Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնն այսուհետև ներկայացումները կցուցադրի առցանց: Այդ մասին ասվում է թատրոնի ֆեյսբուքյան էջում։

«Քանի որ հասկանալի պատճառներով թատրոնները որոշ ժամանակով դադարեցրել են իրենց բնականոն գործունեությունը, Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը որոշում է ընդունել ֆեյսբուքյան իր էջում ցուցադրել մի շարք ներկայացումներ, որոնք, կարծում ենք, Ձեզ շատ կհետաքրքրեն: Վստահ ենք, որ այս դժվար օրերը շուտով կհաղթահարենք»,- ասվում է գրառման մեջ։