Կաննի փառատոնը հետաձգվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով
Ֆրանսիայում կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգել են Կաննի կինոփառատոնը։ Այս մասին գրում է kulturomania.ru-ն: Աղբյուրի հաղորդմամբ՝ փառատոնի կայքում ներկայացված հայտարարության մեջ նշվում է, որ կորոնավիրուսի տարածման պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով՝ Կաննի կինոփառատոնը չի կայանա 2020թ-ի մայիսին։
Նշենք, որ փառատոնը կայանալու էր մայիսի 12-23-ը։
Կազմակերպիչները հայտնում են, որ քննարկել են մի քանի տարբերակներ, այդ թվում նաև կինոփառատոնի տեղափոխումը 2020թ-ի հունիսի վերջ-հուլիսի սկիզբ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարել է նոր կորոնավիրուսի պանդեմիայի մասին։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում