Կարանտինի պատճառով աշխարհի տարբեր քաղաքներ վայրի կենդանիներով են լցվում
Աշխարհում բազմաթիվ երկրներ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով գտնվում են կարանտինում, մարդկանց ելքը փողոցներ կամ արգելված է, կամ խիստ սահմանափակված: Արդյունքում փողոցներում սկսում են վայրի կենդանիներ հայտնվել։ Այս մասին գրում է National Geographic Russia-ն։
Բնակելի տարածքներում հայտնվող կենդանիները փորձում են ընդլայնել իրենց «բանակավայրը» և սնունդ հայթայթել:
Օրինակ՝ զբսաշրջիկների շրջանում հայտնի ճապոնական Նարա այգում եղնիկները սովոր են, որ մարդիկ կերակրում են իրենց, իսկ քանի որ նրանք այժմ կարանտինում են, կենդանիները պարզապես թափառում են փողոցներով:
Իտալիայի բնակիչները հրապարակում են ոչխարների, վայրի վարազների և ձիերի լուսանկարներ, որոնք ստիպված սնունդ են փնտրում իրենց համար անսովոր վայրերում:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում