Գերմանիան չեղարկել է Երկրորդ աշխարհամարտի ավարտի 75-ամյակի տոնակատարությունը
Գերմանիայում չի նշվելու Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակը։ Նման որոշում է ընդունել Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը։ Գրում է yandex.ru-ն։
Նախագահը որոշել է, որ ստեղծված իրավիճակի պատճառով տեղի չի ունենա Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված նախապես ծրագրված տոնակատարությունը:
Միջոցառման պետք է ելույթ ունենար Գերմանիայի նախագահը, կանցլեր Անգելա Մերկելը և այլ երկրներից այլ քաղաքական գործիչներ։ Նաև ակնկալվում էր այլ երկրներից հյուրեր։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում