Ձյան տեղումները փետրվարի 26-ին ամբողջովին կաթվածահար էր արել Հռոմի կյանքը։

Փետրվարի 27-ի առավոտից ձյուն է տեղացել հարավում՝ Նեապոլում։ Երեխաների համար՝ ուրախություն, կառավարության համար՝ ևս մեկ խնդիր։ Իտալիան այժմ ծածկված է ձյունով: Վերջին անգամ այստեղ նման տեղումներ եղել էր 1956թ.-ին: Բազմաթիվ դպրոցներ են փակվել կրթության քաղաքային դեպարտամենտի կարգադրությամբ: Երթևեկությունը դադարեցված է։

Քաղաքական տրանսպորտի Anm գործակալությունն հայտնել է, որ ավտոբուսների երթևեկությունը և Մետրոյի աշխատանքը դադարեցվում է «անվտանգության նկատառումներով»: Տաքսիների մեծամասնությունը հրաժարվում է փոխադրել քաղաքացիներին։ Անորոշ ժամանակով փակվել է նեապոլյան «Կապոդիկինո» միջազգային օդանավակայանը: