Միացե՛ք COVID-19-ի դեմ պայքարին ԻՆԵԿՈՄՈԲԱՅԼ հավելվածի միջոցով․ ԻՆԵԿՈԲԱՆԿ
Ինեկոբանկը, արագ արձագանքելով նոր կորոնավիրուսի դեմ միասնական պայքարին և ընդառաջելով բազմաթիվ հաճախորդների հորդորներին, հայտնում է, որ այսուհետ ԻնեկոՄոբայլ հավելվածի «Գործարքներ» բաժնում ընտրելով նոր՝ COVID19 ձևանմուշը, Դուք կարող եք հաշված վայրկյանների ընթացքում Ձեր ներդրումն ունենալ այդ կարևոր գործում՝ գումար փոխանցելով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից բացված գանձապետական հաշվին։
Գանձապետական հաշիվը բացվել է ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման ու հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով։ Բոլոր նրանք, ովքեր դեռ չեն հանդիսանում հավելվածի օգտատեր կամ Բանկի հաճախորդ, կարող են ներբեռնել հավելվածը և գրանցվելուց հետո այլ բանկի քարտ կցելու հնարավորության միջոցով միանալ այս առաքելությանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ինեկոբանկը հայտարարություն էր տարածել նոր կորոնավիրուսի դեմ պայքարին միանալու մասին: Բանկը 20 մլն ՀՀ դրամի չափով ֆինանսավորել էր «ՆՈՐՔ» Ինֆեկցիոն Կլինիկական Հիվանդանոցի նոր մոդուլային ընդունարանի կառուցումը, որի մեկնարկի մասին օրերս հայտնել էր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ այս նախաձեռնության արդյունքում 3-4 օրում հիվանդանոցը կունենա 40 նոր պալատ։
- ԻնեկոՄոբայլ հավելվածը ներբեռնելու համար` https://onelink.to/ftw96m
- Քարտը կցելու համար ` http://bit.ly/2QrkanO
- Գանձապետական հաշվի վերաբերյալ առավել մանրամասն՝ http://bit.ly/33tKra4