Մարտի 23-ից Կենտրոնական բանկը դադարեցնում է թղթային տարբերակով դիմումների և գրությունների ընդունումը
Հայաստանի Հանրապետությունում առկա իրավիճակով պայմանավորված՝ սույն թվականի մարտի 23-ից ՀՀ կենտրոնական բանկը դադարեցնում է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից թղթային տարբերակով դիմումների և գրությունների ընդունումը։
Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ քաղաքացիները և իրավաբանական անձինք դիմումները և գրությունները կարող են ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով կամ ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական էլեկտրոնային կայքի միջոցով: Կենտրոնական բանկի կողմից պատասխան գրությունները կուղարկվեն դիմումներում և գրություններում նշված էլեկտրոնային հասցեներին։
Իրավիճակի կարգավորման, փոփոխման դեպքում ՀՀ կենտրոնական բանկը հանդես կգա նոր հայտարարությամբ։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում