FOODEX JAPAN- ը Ասիայի ամենախոշոր ցուցահանդեսն է։ Այն նվիրված է Ճապոնիայի և ամբողջ աշխարհի սննդի և խմիչքի ցուցադրությանը:

Ցուցահանդեսի 4 օրերի ընթացքում կներկայացվեն սննդի ծառայության ոլորտից շուրջ 82,000 գնորդների, դիստրիբյուտորների և առևտրային ընկերությունների ներկայացուցիչներ:Հատուկ ուշադրություն կդարձվի գործարար հնարավորությունների ընդլայնմանը ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հարթակում: Բազմաթիվ գնորդներ տարբեր երկրերից կմասնակցեն ցուցահանդեսին։ Դրա ընթացքում նախատեսվում է անցկացնել գործարար հաղորդակցության բանակցություններ տեղական և միջազգային արտադրողների հետ:

Հայկական ընկերություններից 6-ը կներկայացնեն իրենց արտադրանքը մեկ ազգային տաղավարի ներքո։ Ցուցահանդեսի ընթացքում Ձեռնարկությունների եվրոպական ցանց Հայաստան ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն գործարար համագործակցության հաստատման միջոցառումներ։