Կորոնավիրուսի պատճառով՝ սահմանափակված է բոլոր օտարերկրյա քաղաքացիների մուտքը Արցախ՝ բացառությամբ Արցախիի իշխանությունների կողմից նախատեսված բացառիկ դեպքերի։ Այս մասին հայտարարել է Արցախի ԱԳՆ-ն։

Սահմանափակված են նաև երկրներից պատվիրակությունների, առանձին անձանց Արցախ նախատեսված այցերը, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիներին Արցախ մուտքի արտոնագրերի տրամադրումը, Արցախի ԱԳՆ-ից քաղաքացիներին հորդորել են խստագույնս զերծ մնալ արտասահմանյան ուղևորություն կազմակերպելուց:

Արտերկրում գտնվող Արցախի քաղաքացիներին խորհուրդ է տրվում կապ հաստատել Արցախի ԱԳՆ Հյուպատոսական բաժնի և/կամ տվյալ երկրներում գործող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, իսկ հայրենիք վերադառնալիս նախապես ստուգել տարանցիկ երկրներով ՀՀ ժամանման չվերթերի հասանելիությունը։

Նշվում է, որ կորոնավիրուսի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող Արցախի քաղաքացիների վրա տարածվում է ՀՀ քաղաքացիների համար գործող կարգը (14-օրյա պարտադիր ինքնամեկուսացում, եթե որոշում չի կայացվել գտնվել հատուկ կարանտինի վայրում): Իտալիայից վերադարձող ՀՀ քաղաքացիների համար գործելու է 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմ։

Արցախի ԱԳՆ-ից քաղաքացիներին հիշեցրել են նաև, որ ՀՀ և ՌԴ միջև գործող չվերթերի սահմանափակման, ՀՀ և Վրաստանի, ՀՀ և Իրանի միջև գործող հաղորդակցության սահմանափակման մասին: