Կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվին մոտ 321 մլն դրամ է փոխանցվել
Կորոնավիրուսի դեմ պայքարի գանձապետական հաշվին մարտի 20-ի դրությամբ (ժամը 18:00-ի դրությամբ) 321 մլն 167 հազար դրամ է փոխանցվել։ Այդ մասին տեղեկացրել է ֆինանսների նախարարությունը։
Մուտքերի ընդհանուր քանակը 1355 է։
Մարտի 17-ին գանձապետարանում բացվել է «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշիվը, որին փոխանցումներ կարող են անել ինչպես կազմակերպությունները, այնպես էլ անհատները։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում