Հայաստանի ազգային պատկերասրահը ֆեյսբուքյան էջում հանդես է եկել հերթական նախաձեռնությամբ․

«Սիրելի´ արվեստասերներ, Ազգային պատկերասրահը ներկայացնում է «Կանայք արվեստում» շարքը: Մեր էջում պարբերաբար կտեսնեք հայտնի և անհայտ կանանց դիմանկարներ: Նրանք ստեղծագործել են, եղել հայ անվանի արվեստագետների կանայք, բնորդներ և ներշնչանքի աղբուր: Մեր յուրաքանչյուր հերոսուհի, ինչպես նաև ստեղծագործություն, իր հետաքրքիր պատմությունն ունի:

Այսօր առավել քան ակտուալ է կնոջ դերը մեր կյանքում: Միանալով կանանց միջազգային և Հայաստանում «միամսյակի» տոնական օրերին՝ կներկայացնենք նրանց գեղանկարչական դիմանկարներն ու իրական լուսանկարները: Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը, որի արդյունքում հարցադրումների, տեղեկությունների փոխանակման և նրանց գործունեության լուսաբանման շնորհիվ կճանաչենք ոչ միայն կանանց դիմանկարները, այլև՝ հայ կին արվեստագետներին:

Գիտե՞ք արդյոք.
Ո՞վ է հեղինակը
Ո՞վ է պատկերված»