Պատմական Կեսարիայի հայկական եկեղեցում նախատեսված Միջինքի պատարագը չեղարկվել է կորոնավիրուսի կանխարգելման նպատակով
Թուրքիայի Կայսերի (պատմական Կեսարիա-խմբ․) Ջաֆերբեյ թաղամասում գտնվող պատմական հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մարտի 20-ին նախատեսված Միջինքի պատարագը չեղարկվել է։ Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը։
Պատարագի չեղարկումը պայմանավորված է Պոլսո Հայոց պատրիարքարանի որոշմամբ կորոնավիրուսի համավարակի կանխարգելման նպատակով ձեռնարկված միջոցառումներով։ Այս առթիվ Պատրիարքարանի կողմից հարապարակված 9 հոդվածից բաղկացած որոշման համաձայն՝ Թուրքիայի բոլոր հայկական եկեղեցիներում բոլոր տեսակի միջոցառումները և հավաքները հետաձգվում են մինչև հաջորդ համապատասխան ծանուցումը։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում