ՍԵՖ Ինտերնեյշնլ վարկային կազմակերպությունը առաջարկում է վարկային պայմանագրերի երկարաձգում
ՍԵՖ Ինտերնեյշնլ ՈւՎԿ-ն առաջարկում է վարկային պայմանագրերի երկարաձգում վճարումների երկու ամսվա տեղափոխմամբ։ Այս մասին տեղեկանում ենք վարկային կազմակերպության կայքէջից։‼
«Որպես կանոն հաճախորդներին խորհուրդ ենք տալիս հնարավորինս շուտ կատարել վարկերի տոկոսների և մայր գումարների մարումները՝ խուսափելով վարկային բեռի անտեղի կուտակումից։ Կորոնավիրուսի վտանգի հետևանքով ստեղծված իրավիճակում ևս, վարկերի ժամանակին մարումը բխում է առաջին հերթին հաճախորդների շահերից։
Այդուհանդերձ, ելնելով հաճախորդների տնտեսական և առողջապահական կարիքներից, ՍԵՖ Ինտերնեյշնլ Ունիվերսալ վարկային կազմակերպությունը, ս.թ. մարտի 1-ի դրությամբ ժամկետանց պարտավորություններ չունեցող ԲՈԼՈՐ վարկառուներին առաջարկում է վարկային պայմանագրերի երկարաձգում՝ վճարումների երկու ամսվա տեղափոխմամբ։
Բոլոր այն վարկառուները, ում վարկերի հերթական մարումները մարման ժամանակացույցի համաձայն նախատեսված են մարտի 1-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում, կարող են մարումները կատարել մայիս ամսվա համապատասխան մարման օրը։
Բոլոր այն վարկառուները, ում վարկերի հերթական մարումները ըստ մարման ժամանակացույցի նախատեսված են ապրիլի 1-ից ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում, կարող են մարումները կատարել հունիս ամսվա համապատասխան մարման օրը։
Այսինքն մարտ ամսվա մուծումները կտեղափոխվեն մայիս ամսվա նույն օրը, իսկ ապրիլ ամսվա մուծումները՝ հունիս ամսվա նույն օրը: Վարկի ժամկետը 2 ամսով կերկարաձգվի, այսինքն վարկի մայր գումարի գծով մուծումներըը կերկարաձգվի ևս երկու ամսով, իսկ մարտ և ապրիլ, կամ ապրիլ և մայիս ամիսների համար հաշվարկված տոկոսները և այլ վճարները կվերաբաշխվեն մնացած ամիսների վրա։
Գործընթացը կազմակերպելու համար հաճախորդները լրացնում են դիմում, որի նմուշը հասանելի է այս հղումով՝ bit.ly/2vEeeRa։
Դիմումը լրացնելուց և տպելուց հետո անհրաժեշտ է այն ստորագրել, սկանավորել/նկարել և ուղարկել Facebook սոցիալական ցանցի բացառապես Messenger հաղորդակցման հավելվածի ՍԵՖ պաշտոնական հասցեին (m.me/SefInternational), կցելով նաև անձնագրի սկանը/նկարը, և մուտքագրելով Վարկառուի անունը։
Որևէ դեպքում չտեղադրեք ձեր տվյալները ուղղակիորեն ֆեյսբուքյան մեր էջում՝ Ձեր անձնական տվյալների հրապարակումից խուսափելու համար։
Դիմումը հնարավոր է նաև արտագրել ձեռագիր, և ստորագրված ուղարկել վերը նշված եղանակով։ Դիմումները անհրաժեշտ է ուղարկել վճարման օրից առնվազն 3 օր առաջ, բացառությամբ մինչև ս.թ. մարտի 21-ը վճարում ունեցող վարկերի, որոնց դիմումները անհրաժեշտ է ուղարկել անհապաղ։
Արդյունքում, վճարների ժամկետի տեղափոխումն ուշացում չի համարվի և ուշացման համար տույժեր և տուգանքներ չեն հաշվարկվի։
Հիշեցնենք, որ վճարումներ կարող եք կատարել նաև online` օգտվելով մեր գործընկեր կազմակերպությունների հեռահար ծառայություններից՝ Mobidram, TelCell, EasyPay և Idram վճարային տերմինալներից եւ առցանց հարթակներից, ինչպես նաև բանկային փոխանցման միջոցով:
Հաճախորդների արտահերթ սպասարկման համար կազմակրեպվել է թեժ գիծ, որին կարող եք զանգահարել 077 215 666 հեռախոսահամարով կամ Ձեզ սպասարկող մասնաճյուղի հեռախոսահամարով: Մեր մասնաճյուղերի կոնտակներն են՝ sefmicro.org/branches:»