2018թ․-ի ապրիլի 22-23-ը Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքում կկայանա NOPE 2018-ը։ Միջոցառմանը կներկայանան նաև 6 հայկական ընկերություններ՝ իրենց օրգանական արտադրանքներով։

Միջոցառումը կազմակերպվել է Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագրի կողմից։ Ծրագիրն աջակցում է արտադրողներին հաստատել գործարար համագործակցություն, կապեր՝ ընդլայնվելու նպատակով։ Սա առանձնահատուկ առիթ է Հայաստանի համար՝ ներկայացնելու իր լավագույն օրգանական արտադրանքը Եվրոպայում և ցուցադրելու հայկական բնության թաքնված գանձերը։ Օրգանական ոլորտը Հայաստանի արտադրողների համար բացում է նոր հնարավորություններ՝ իր որակական ապրանքներով մրցակցելով եվրոպական քանակական արտադրանքի հետ։

«Օրգանական Հայաստան» թիմը բաղկացած կլինի 6 ցուցադրողներից և 8 այցելու կազմակերպություններից։