ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով հայտարարել է, որ «Նորք» ինֆեկցիոնում կորոնավիրուսով հիվանդ 11 պացիենտի մոտ թոքաբորբ է հայտնաբերվել, նրանցից երեքն ինտենսիվ թերապիա է ստանում, սակայն ոչ մեկի կյանքին վտանգ չկա։

Նրա խոսքով` դեպքերի աճ կա, ինչի արդյունքում հիվանդները ստանում են բուժում նաև ինֆեկցիոնից դուրս․ ընդհանուր առմամբ, բուժումը ծավալվում է 5 հիվանդանոցում, նաև 2 մարզայինում հատուկենտ պացիենտներ կան։ Նորքի ինֆեկցիոնից դուրս, ըստ նախարարի, բուժվում են միայն ասիմպտոմ պացիենտները։