Երևանի շախմատի ֆեդերացիայի նիստում որոշվել է հետաձգել հունիսի 9-19 անցկացվելիք «Երևան օփեն» շախմատի միջազգային մրցաշարը՝ ելնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված համաճարակաբանական լարված իրավիճակից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։

Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, «Երևան օփեն-2020»-ը լինելու է Հայաստանում երբևէ անցկացված ամենամեծ ու ներկայացուցչական «Օփեն» մրցաշարը՝ տարբեր երկրներից ժամանած բարձրակարգ գրոսմայստերների մասնակցությամբ։